▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տատիկս անգամ չգիտեր՝ Լիլիթ Կարապետյանը դերասանուհի է, նկարչուհի, թե երգչուհի, նույնիսկ չի էլ ճանաչել». Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը՝ Սպարապետի անձնականի մասին

Դիտեք նաև՝

«Վազգեն. Վերջին Սպարապետը» Ֆիլմում Վազգենի անձնական կյանքի և կանանց հետ հարաբերությունների մասին թեման ևս արծարծվել է:

Այս մասին ֆիլմի հեղինակը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը՝ Նոնո Սարգսյանը պատմել է «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

«Ֆիլմում նկարահանվել է այն, ինչ գրել է ինքը երիտասարդ տարիքում, ֆիլմում դա իր խոսքերով է ներկայացված: Նա պատերազմի տարիներին շատ սիրային նամակներ էր ստանում կանանց կողմից, իսկ վերջին տարիներին՝ հոկտեմբեր 27-ից 6-7 ամիս առաջ իր վերջին հարաբերություններն են ներկայացված: Վկաների ասելով՝ դա եղել է ամենատարբերվող հարաբերությունները:

Ցավոք, ես չեմ ճանաչում այդ կնոջը: Եթե այլ դեպքերում շրջապատում ճանաչել են կանանց, ում հետ նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, այս դեպքում գրեթե ոչ ոք չի էլ ճանաչել: Հեռվից են տեսել միայն, որովհետև կապը երկուսի միջև է եղել: Նրանք հանդիպել են հիմնականում դրսում, քայլել ու զրուցել են: Իրեն շատ մտերիմ մարդկանց ասելով՝ շատ նուրբ ու տարբերովող հարաբերություններ են եղել:

Այդ հարաբերությունները Լիլիթ Կարապետյանի մասին չեն: Բոլոր այն կանայք, ովքեր հորեղբորս հետ ինչ-որ կապ են ունեցել, ես նրանց բոլորին սիրում եմ: Մենք առհասարակ Լիլիթ Կարապետյանին չենք ճանաչել: Միգուցե եղել են ռոմանտիկ հարաբերություններ ու դա շատ բնական է՝ չամուսնացած, գեղեցիկ տղամարդը կարող էր հարաբերություններ ունենալ գեղեցիկ, երիտասարդ, չամուսնացած աղջկա հետ:

Բայց, այն, որ տատիկս ու ընտանքիը դեմ է եղել, մենք չենք էլ ճանաչել Լիլիթ Կարապետյանին: Եթե անգամ ես փոքր եմ եղել, տատիկս էլ չի ճանաչել նրան: Տատիկս անգամ չգիտեր Լիլիթ Կարապետյանը դերասանուհի է, նկարչուհի է, երգչուհի է, ուղղակի չի ճանաչել:

Մենք իմացել ենք միայն այս աղջկա մասին, ում մասին ֆիլմում նկարահանված է»,- պատմել է Նոնո Սարգսյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more