ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահից հետաքրքրվում է, թե որքանո՞վ է թանկանալու Կենտրոնում, Զեյթունում, Կոմիտասում 2 սենյականոց բնակարանի գույքահարկը, եթե ընդունվի Հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Արձագանքելով՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշում է՝ հարցը Կադաստրի պետական կոմիտեին ուղղված չպետք է լինի։
«Մենք որոշում ենք արժեքը, թե գույքահարկը ինչքանո՞վ կթանկանա, երբ որ կգա համապատասխան վերանայումները, այդ ժամանակ կհարցնենք։ 350 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող շքեղ առանձնատունը, որն իրականում արժե 2․8 մլրդ դրամ, ինքը հիմա գույքահարկ վճարում է 3, 2 մլն դրամ, կվճարի 28 մլն դրամ, բայց սա վերևի շեմն է, ներքևի շեմի վրա հնարավոր է՝ ոչինչ չփոխվի։ Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել այս օրենքն ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանալու»,- նշել է պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում