▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր»-ն ամբողջովին ստանձնում է ՀԷՑ-ի կառավարման պարտավորությունները. Սամվել Կարապետյան

 

«Տաշիր» ընկերությունների խումբը իր կայքում տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ «Интер РАО» ընկերությունից ձեռք է բերելու Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվները:
 
Ըստ այդմ` «Տաշիր» ընկերությունների խումբը և «Интер РАО» ընկերությունների խումբը ստորագրել են համապատասխան առք ու վաճառքի պայմանագիր: Գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից և ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո:
 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն կշարունակեն ամբողջական ծավալով կատարել նախկինում ստանձնած իրենց պարտավորությունները:
 
Միաժամանակ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջովին ստանձնում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման պարտավորությունները: 
 
Ընկերության հետագա զարգացման ծրագրերում է ներկայացնել հակաճգնաժամային ծրագիր, որը նպատակ ունի օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը, ուժեղացնել ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկումը, ինչպես նաև` փուլ առ փուլ մոդեռնիզացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:
 
Իսկ ՀՀ ազգաբնակչությանը սատարելու նպատակով որոշում է կայացվել հաջորդ տարվա ընթացում «անձնական միջոցների» հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ փոխհատուցել տարբերությունը էլեկտրաէներգիայի բարձրացված ու գործած սակագների միջև:

«Տաշիր» ընկերությունների խումբը իր կայքում տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ «Интер РАО» ընկերությունից ձեռք է բերելու Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվները: Ըստ այդմ` «Տաշիր» ընկերությունների խումբը և «Интер РАО» ընկերությունների խումբը ստորագրել են համապատասխան առք ու վաճառքի պայմանագիր:

Գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից և ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն և «Հրազդանի ՋԷԿ» ԲԲԸ-ն կշարունակեն ամբողջական ծավալով կատարել նախկինում ստանձնած իրենց պարտավորությունները: 

Միաժամանակ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջովին ստանձնում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման պարտավորությունները:  

Ընկերության հետագա զարգացման ծրագրերում է ներկայացնել հակաճգնաժամային ծրագիր, որը նպատակ ունի օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը, ուժեղացնել ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության վերահսկումը, ինչպես նաև` փուլ առ փուլ մոդեռնիզացնել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»:

 Իսկ ՀՀ ազգաբնակչությանը սատարելու նպատակով որոշում է կայացվել հաջորդ տարվա ընթացում «անձնական միջոցների» հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ փոխհատուցել տարբերությունը էլեկտրաէներգիայի բարձրացված ու գործած սակագների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more