▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. Դավիթ Խաժակյան

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ազատություն». – Պարոն Խաժակյան, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ, որպես Երևանի ավագանու անդամ։

 

 

 

 

 

 

 

 

Խաժակյան.  Մենք ևս ունենք այդպիսի տեղեկություններ, և, դատելով իրավիճակից, կարելի է ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Մի քանի տարբեր հանգամանքներով է դա բացատրվում, և նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը կարծում եմ դրա մասին է վկայում, ինչպես նաև բոլոր այն տեսանյութերը, քրեական գործերը, որոնք հարուցվել են քաղաքապետի, կամ քաղաքապետի մերձ կազմակերպությունների վերաբերյալ։

«Ազատություն». – Այսինքն՝ Դուք ունե՞ք այդ տեղեկությունը, որ նա արդեն գրել է այդ հրաժարականի դիմումը։

Խաժակյան. – Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ և կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որ պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more