▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թարմ ընտրակաշառք՝ կառավարության կողմից». Աննա Կոստանյան

«ՀայՔվե» նախաձեռնության անադամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

«Իրազեկ քաղաքացիների միավորում, թարմ ընտրակաշառք՝ կառավարության կողմից, բան չունե՞ք ասելու։ Խորհուրդ կտամ շատ ուշադիր ուսումնասիրեք ու զբաղվեք, այլապես մենք զբաղվելու ենք ձեր անկախության ու անաչառության վիճարկմամբ»։

***

Ընտրություններին ընդառաջ թարմ «թխած» ընտրակաշառք ենք ստացել, գրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը:

«Վարչախումբը հանկարծ որոշել է բարելավել առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները, ուշադիր`ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, ձևակերպելով դրանք որպես պետական ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի համար 5-10-15 հազար դրամից խոսում։ 5 միլիոն է նոր գինը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more