▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարին սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով․ աներձագ Հրաչի հայտարարագիրը

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, 2024 թվականը սկսել է՝ 7, ավարտել՝ 8 անշարժ գույքով։

Դեռ շաբաթներ առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի իր հայտարարագրում ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանը նշել է տարեսկզբին առկա հետևյալ գույքերի մասին․

2005 թվականին գնած և միանձնյա տնօրինվող 2 հողամասեր Ավան վարչական շրջանում,

2012 թվականին գնած բնակարանը Շենգավիթ վարչական շրջանում, որը համատեղ սեփականություն է, և բաժնային սեփականությամբ տնօրինվող, ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը։

2020 թվականին գնած անհատական բնակելի տունը և հողամասը Ջրվեժի Ձորաղբյուրում, որը տնօրինում է միանձնյա,

2021 թվականին Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերում իր հերթական՝ 7-րդ անշարժ գույքը՝ անհատական բնակելի տունը՝ դարձյալ Ձորաղբյուրում։

Տարվա ընթացքում՝ 2024 թվականի ապրիլին, Հրաչյա Հակոբյանը Կապիտալ Բիլդ կառուցապատող ընկերությունից ձեռք է բերում ևս մեկ անշարժ գույք, որն, ըստ հայտարարագրի, դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում գնումն արժեցել է 44 միլիոն 120000 դրամ։

Իշխանական պատգամավորը շարունակել է պահպանել 2023 թվականին գնած 2021 թվականի արտադրության «Վոլվո» մակնիշի մեքենան, 2017 թվականին ձեռք բերած իր բաժնեմասը (ավելի վաղ նշել էինք, որ նրան է պատկանում «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ)։

Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները

Պաշտոնյայի բանկային հաշիվների մի քանի մնացորդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 11․600 դոլար, 3․251․687 դրամ և 2000 եվրո, տարեվերջին արդեն՝ մնացորդները նվազել են՝ կազմելով 2,100,000 դրամ և 2001 եվրո, բայց աճել են կանխիկ միջոցները՝ 2,5 միլիոն դրամից հասնելով 3 միլիոն դրամի։

Հրաչյա Հակոբյանի հաշվետու տարվա՝ 13․527․605 դրամ եկամուտն էլ գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 1․067․505 դրամ եկամտային հարկի վերադարձից, վարձակալության դիմաց ստացված 2,5 միլիոն դրամ վճարից, Ազգային ժողովի աշխատակազմից ստացած 9․960․100 դրամ աշխատանքային վարձատրությունից և, կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

ՔՊ-ականը նշել է նաև վարկի մասին, որի մայր գումարի մնացորդի չափը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 39․700․000 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բնակելի տան ձեռքբերման իրավունքը։ Նա տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 5․359․960 դրամ։ Եվ 3 միլիոն դրամ էլ պաշտոնյան ծախսել է անշարժ գույքի նորոգման համար։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more