▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ասիական զարգացման բանկի կողմից 36,5 մլն եվրո եւ գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից 40 մլն եվրոյի չափով վարկային ծրագրերը: Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Նա նշեց, որ 2019 թվականի բյուջեով որպես բյուջետային աջակցության վարկեր նախատեսված է ներգրավել շուրջ 131,4 մլն եվրո կամ 149,5 մլն դոլարի վարկեր: Փոխնախարարը տեղեկացրեց, որ այսօր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում հաստատվել է նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից 9,1 մլն եվրոյի մեկ այլ ծրագիր.

«Հաջորդ կառավարության նիստին կներկայացնենք Համաշխարհային բանկի եւս մեկ վարկային ծրագիր՝ 45,8 մլն եվրոյի չափով: Այս բոլոր միջոցներն ուղղվելու են բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»:

Բրուտյանն ասաց, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար.

«Այսօր կառավարության նիստում ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաեւ ՀԲ-ի վարկը, որ հաջորդ շաբաթ է հաստատվելու, այս տարվա վերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար, որը ՀՆԱ-ի նկատմամբ 50,3 տոկոս է: Նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ այն կնվազի, քանի որ նախորդ տարի այն եղել է 51,3 տոկոս»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց այս ցուցանիշը՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում՝ նոր պարտք ներգրավել:

 

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more