▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարեց մաքրուհին պետք է դառնա անհատ ձեռնարկատե՞ր, որ չհամարվի չգրանցված (օրավարձով) աշխատող

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է․

«Ինչո՞ւ կոշկակարը, դարբինը, ժամագործը, կրկնուսույցը և այլոք կարող են լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ մաքրուհին, խնամքի ծառայություններ մատուցողը, բանալի սարքողն ու երաժշտական գործիք վերանորոգողը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է: Ուրեմն տարեց մաքրուհին պետք է դառնա անհատ ձեռնարկատե՞ր, որ չհամարվի չգրանցված (օրավարձով) աշխատող և կարողանա օգտվել պետության սոցիալական աջակցության ծրագրերից: Եվ դա ճի՞շտ եք համարում:
     Ստացվում է, որ պետությունն ինքն է նպաստում մարդկանց «չգրանցված (օրավարձով) աշխատողի» կարգավիճակ ունենալուն, հետո «պատժում» նրանց դրա համար՝ զրկելով աջակցությունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more