▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարակուսանք հայտնեք՝ ինչո՞ւ այդ դիվանային զորավարը հիմա առաջին գծում չէ, այլ ֆեյսբուքի դաշտերում է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Սեյրան Օհանյանի զեկույցից հետո, որտեղ նա ասում էր, որ մենք իմացել ենք հարձակման նախապատրաստման մասին, անսպասելիորեն ի հայտ եկավ դիվանային գեներալների մի ողջ աստղաբույլ, ովքեր բուռն վրդովմունք են հայտնում, թե բա որ գիտեիք, ինչո՞ւ եք դիրք տվել։

Նման փառապանծ հիպոթետիկ զորավարներին հակադարձելն ու ինչ-որ բան բացատրելն անօգուտ է։ Պարզապես, երբ հերթական դիվանային հերոսին եք տեսնում, ասացեք նրան, որ համոզված եք, որ եթե ինքը լիներ դիրքերում, հաստատ թույլ չէր տա, որ տասնյակի մոտ զինվորի կողմից պահպանվող դիրքը ոչ մի դեպքում չգրավվեր հակառակորդի տասնյակ-հարյուրավոր զինվորների ու տանկերի գրոհի դեպքում, որը մի բան էլ հրետանային կրակով էր աջակցվում։

Միայն տարակուսանք հայտնեք, թե ինչու այդ դիվանային զորավարը՝ իր հարուստ ռազմագիտական փորձով, հիմա առաջին գծում չէ, այլ ֆեյսբուքի դաշտերում է անհավասար մարտեր վարում, այն էլ՝ մեր բանակի հետ»։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more