Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Տարածքներ «հանձնել» կամ «վերադարձնել» բառերը հանեք ձեր բերանից: Հանձնում կամ առավել ևս վերադարձնում են այն, ինչը քոնը չէ, այն ինչը գողացել ես կամ գտել ես: Եթե Հայաստանում մարդ կա, ով ինչ-որ բան գողացել է ադրբեջանցիքից, ապա խնդրեմ՝ տարեք ու վերադարձրեք:
Մեր բանակը գող չէ, մեր բանակը հող ազատագրող է: Արցախի ամեն միլիմետրն ազատագրված է արյունով: Այն պատկանում է միայն հայերին , ոչ մեկի չի վերադարձվի, ոչ մեկի չի հանձնվի: Ավելին, դեռ մի քանի կոլոմետր էլ ազատագրելու տեղ ունենք:
Եթե այդպես վստահ են, որ այդ հողը իրենցն է, թող պատերազմով գան վերցնեն, եթե կարող են իհարկե, եթե նորից չեչեն ու թուրք ահաբեկիչներին չեն բերելու լցնեն ու հետո դրանք փախնեն, մի քանի կիլոմետր էլ ազատագրենք, հիմա սկսեն ավելի բարձր լացեն, որ հողեր են կորցրել: Թուղթ ու գրիչով ոչ մի հող չի տալիս կամ առնվում: