▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածաշրջանում ռուս-ադրբեջանական տանդեմն ավելի է ամրապնդվում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Տարածաշրջանում ռուս-ադրբեջանական տանդեմը ավելի է ամրապնդվում: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Դորոխինը հայտարարում է երկու երկրների միջև սպասվող սպառազինությունների նոր պայմանագրերի մասին: Սրանով ռուսական կողմը հերթական ցինիզմն է ցույց տալիս հայկական կողմի նկատմամբ, հերթական անգամ ապացուցելով այն, որ տարածաշրջանում ռազմական բախումների շահառուներից մեկը նաև ինքն է: Ու այս իրավիճակում հայ քաղաքական համակարգը փոխանակ դասեր քաղեր այս ամեն ինչից` ապրիլյան պատերազմից, ավելի է խորացնում (ՀՕՊ վավերացում) Հայաստանի ռուսական ճահճի մեջ գտնվելը: Նույնիսկ, իշխանության ներկայացուցիչները հեռուստաեթերից պատմության թեմայով հաղորդաշարերում շարունակում են գովերգել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դրվածքը:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more