NewsBook-ը գրում է. Օրեր առաջ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես էր գալիս տաքսիստներին հուզող հարցերով:
Նախարարությունից տեղեկացրել էին, որ Գագիկ Բեգլարյանը լսել է տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկել է զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին:
NewsBook-ին հանդիպումից այլ մանրամասներ են հայտնի դարձել. պարզվում է, որ անհատ տաքսու վարորդն, օգտվելով նախարարի հետ հանդիպման հնարավորությունից, որոշել է գործ խնդրել վերջինիցս:
Գագիկ Բեգլարյանն էլ տաքսիստի սիրտը շահելու համար խոստացել է զբաղվել այդ հարցով:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում