Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տեղի կունենա «Ցանկության ծառի» տեղադրում:
«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ «Ցանկության ծառի» ճյուղերին կաված յուրաքանչյուր ժապավեն կխորհրդանշի Հայոց ցեղասպանության զոհերին և ականատեսերին:
«Թաքսիմի հրապարակում միջոցառումից ի վեր ցանկանում ենք, որպեսզի այդ ծառը շարունակի ապրել իր առանձին կյանքով և տարածվի այն բոլոր քաղաքներում, որտեղ առաջ կար էր հայերի ներկայությունը, ի նշան հիշատակի և վերամիավորման», - ասել է Ստամբուլում գործող մշակութային և արվեստի «Անադոլու քուլթուր» ինստիտուտի ներկայացուցիչ Օսման Կավալան:
«Ցանկության ծառի» հեղինակն է Թուրքիայում ժամանակակից արվեստի ոճով հայտնի Հալե Թենգերը: Ապրիլի 24-ին Թաքսիմի հրապարակում ցուցադրվելուց հետո այն երկու շաբաթ տեղադրված կլինի «Անադոլու քուլթուրի» «Դեպո» ցոցասրահում և այնուհետև՝ Թուրքիայի տարբեր շրջաններում: