▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թափանցիկ հետաքննությունը կբացահայտի մեղավորներին

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, Բաղրամյան պողոտայում ոստիկանական ստորաբաժանումների իրականացրած գործողությունները հասարակության, ինչպես նաև՝ միջազգային ԶԼՄ-ների կողմից որոշակի արձագանք են առաջացրել:

Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություն է նշանակվել, և մեղավորները միանշանակ կպատժվեն: Թափանցիկ քննության վառ ապացույցներից մեկը այն է, որ գործադիր մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կընդգրկվեն մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս որոշումը նախատեսված չէ միայն այս քննության համար: Այն կլինի շարունակական և ամեն տարի այլ հասարակական միավորումների նույնպես հնարավորություն կտրվի ռոտացիոն կարգով ընդգրկվել հանձնաժողովի կազմում: Դա էլ ավելի արդյունավետ և վստահելի կդարձնի հետաքննությունը և եթե հունիսի 23-ին եղել են մեղավորներ, ապա նրանք կպատվժվեն օրենքի խստությամբ:

 

 

 

 

Անի Սանոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more