▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տափակագույն հումոր, անկապ սյուժե, դերսանական ահավոր վատ խաղ․․․

Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուրս եկանք կինոթատրոնից` կիսատ թողնելով ֆիլմը...

Ուրբաթ երեկո որոշեցինք գնալ կինոդիտման։ Երկար մտածում էինք` ինչ ֆիլմ դիտել և կանգ առանք "տեղական արտադրանքի" վրա։

Ֆիլմը սկսվեց։

Արդեն ամենասկզբից ամերիկյան բլոքբասթերի` TEMU֊ից պատվիրված վատ քոփիի էժան դերմանտինի հոտն ընկավ դահլիճում։

Մտածեցինք, դե ոչինչ, գուցե դեռ սյուժեն կզարգանա, հումորը կավելանա, հետաքրքրություն կմտնի...

Но не тут-то было...

Արդեն 40֊րդ րոպեին հասկացանք, որ կյանքներս իզուր ա անցնում։

Տափակագույն հումոր, անիրական ու անկապ սյուժե, դերսանական ահավոր վատ խաղ և այս ամենը համեմված անկապ֊աննպատակ ու վատ բեմադրված երկարաձիգ հետապնդման տեսարաններով։

Անգամ Խորեն Լևոնյանի խաղն էր զայրացնում։ Դիալոգներն էնքան վատն էին։ Տպավորություն էր, թե Խորիկը ֆիլմում "Սպասիր ինձ" հաղորդումն է վարում։

Մյուս պերսոնաժների մասին էլ չխոսեմ։ Բոլորը հում, բոլորն անհամ, մեկը մյուսի հետ կապ չունեցող, մեկը մյուսից "բեխաբար"։

Տպավորություն էր, որ ծաղկաքաղ էին արել ամերիկյան ու հատկապես Netflix-ի հայտնի ֆիլմերից, դրանք վատագույն ձևով կրկնօրինակել, հետո հավաքել Glovo֊ի բոլոր հնդիկ առաքիչներին, դրան ավելացրել հայրենական շոուբիզնեսի կարկառուններին ու եփել անհամ աջաբ֊սանդալ։

Մի խոսքով, 40֊րդ րոպեից սկսած մարդիկ սկսեցին հեռանալ։

Մենք 3֊րդը դուրս եկանք։

Չիմացանք, թե քանիսը դուրս եկան մեզնից հետո, ու քանիսն էլ "փող էին տվել, մինչև վերջ պիտի նայեին"։

Ինչևիցե, խորհուրդ չեմ տալիս էս ֆիլմը դիտել։

Անիմաստ կորցված ժամանակ ու գումար»։

***

Փայլակ Ֆահրադյանն էլ նույն ֆիլմի մասին գրում է․ «Մի քանի օր է գովազդվում էր «Գողություն հայկական ձեւով» ֆիլմը, մի շարք դերասանների մասնակցությամբ։ Օրինակ Լուիզա Ներսիսյան, բայց դերասանուհին այդ ֆիլմում ընդամենը մեկ վարկյանանոց դրվագում է հայտնվում, բայց խնդիրն այտդեղ չէ։ Անհասկանալի սցենար, իրար հետ որեւէ կապ չունեցող զարգացումներ, «տափակ» հումոր..շարքը կարելի է երկար թվարկել, բայց եթե կարճ ձեւակերպեմ ոչ մի պարագայում ոչ գումար, ոչ էլ առավել եւս ժամանակ մի ծախսեք այն դիտելու համար։ Այն ֆիլմ էր ոչ մի բանի մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more