▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկարժեք Հովիկ Աբրահամյան, ամբողջ Հայաստանը գիտի, որ Դավիթ Հարությունյանը խոշոր կաշառակեր է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Թանկարժեք Հովիկ Աբրահամյան,

Ձեր կարծիքով, եթե Երևանի հայտնի Մամա Ռոզան երբևէ որոշի մեր քաղաքում օրիորդաց դպրոց բացել, որևէ նորմալ ծնող իր աղջկան կուղարկի՞ այդ դպրոցում սովորելու։ Ինչու՞ պիտի որևէ ազնիվ քաղաքական կամ հասարակական գործիչ համագործակցի ձեր՝ ոտից գլուխ կեղտի մեջ կորած կառավարության հետ։ Ամբողջ Հայաստանը գիտի, որ Դավիթ Հարությունյանը խոշոր կաշառակեր է։ Ի՞նչ պիտի կատարվի նորմալ մարդու հետ, որ նա, Դավիթ Հարությունյանի էլեկտրոնային փոստի հասցեին, մեր երկրի պետական կառավարմանը վերաբերող որևէ առաջարկ ուղարկի։ Էդ ի՞նչ խոտ եք ծխում դուք ձեր կառավարությունում, որ ձեզ նման հանճարեղ մտքեր են այցելում։

 


Անդրիաս Ղուկասյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more