▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալիշում զոհված 23-ամյա խաղաղապահ Ռոբերտը 3 ամսական երեխա ունի

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում, գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

1in.am-ի հետ զրույցում Արարատի մարզի Տափերական գյուղի գյուղապետ Միհրան Մանասերյանը պատմել է  հետևյալը.

«Ռոբերտը ապրիլի 8-ին զորակոչվել, գնացել է, ամսի 10-ին մենք իմացել ենք, որ մահացել է: Իրենք հասել են տեղ, տեղավորվել են, դիրքեր են հասել, ու էդ դեպքի մասին մենք լսել ենք»:

Ռոբերտը ապրիլի 1-ից ընդունվել էր աշխատանքի խաղաղապահ զորքերում: Ընտանիքի միակ աշխատողն էր:
Հարազատները Ռոբերտի հետ խոսել են դեպքից մեկ օր առաջ՝ ապրիլի 9-ին, իսկ 10-ի առավոտյան իմացել են, որ զոհվել է:

«Վիշտ է ողջ գյուղի համար, ինքը շատ լավ, հարգանքով, խաթրով տղա էր: Ռոբերտը տան միակ տղան էր, նոր էր ամուսնացել, դեկտեբերի 26-ին երեխա է ունեցել: Ունի նաև քույր, մայր ու տարիքով հայր: Սոցիալապես դժվար ապրող ընտանիք են»,- ասել է գյուղապետը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more