Newspress.am-ը գրում է. Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Baldi» կոշիկի և աքսեսուարների խանութ-սրահը թալանել են: Գիշերը ժամը 05:00-ի մոտակայքում գործել է խանութի անվտանգության ազդանշանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը խանութ-սրահի դուռը բաց են գտել: Հանցագործը լուսամուտներն ու դուռը չի ջարդել և, ըստ ամենայնի, գողոնը տարել է գլխավոր մուտքից: Ըստ կայքի տեղեկությունների՝ հանցագործը եղել է միայնակ և վերցրել է դրամարկղում գտնվող գումարը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում