Մակրոնը կրկին աչքի ընկավ. նա միակ առաջնորդն է, ով շտապեց առանց դատ ու դատաստանի Փաշինյանին Ֆրանսիայի համերաշխությունը հայտնել՝ ի պատասխան «Հայաստանում ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի»: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Ըստ ամենայնի, Ֆրանսիայի նախագահը բացարձակապես ողջունում է մի քանի տասնյակ ոստիկանների և հատուկջոկատայինների ներխուժումը Մայր Աթոռ՝ տարեց ու վատառողջ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով գրում է․
«Տականք Մակրոնը...
Ֆրանսիայի խուլիգան նախագահ Մակրոնը գրառում է արել և պաշտպանել է Նիկոլի հակաեկեղեցական քայլերը...
Սպասելի էր, քանի որ Մակրոնը շարունակում է մնալ Հայաստանի և ՀԱԵ֊ի թիվ ՄԵԿ թշնամին...
Հիշեցնեմ, որ 2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Պրահայում Նիկոլ Անհողը հենց Մակրոնի և ևս մեկ տականք ֆրանսիացու` Շառլ Միշելի հովանավորությամբ Արցախը նվիրեց Ադրբեջանին, որից հետո նույն Ֆրանսւան տարբեր մակարդակներում հիմնականում կեղծիքների և ստերի միջոցով շարունակում է պաշտպանեկ հայադավ և աղանդավոր Նիկոլի բռնապետական վարչակարգի իշխանությունը...»։