▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Գևորգյանի նկատմամբ երկրորդ հարձակումը ՀՀ իրավապահ մարմինների անգործության հետևանքն է

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Սյուզի Գևորգյանի հանդեպ կատարված բռնության վերաբերյալ

Սույն թվականի հունվարի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Կասյան փողոցում երկու հաղթանդամ տղամարդ հարձակում է գործել «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանի  վրա`  նրան հասցնելով մարմնական վնասվածքներ: Աղջիկն այժմ հիվանդանոցում է՝ գլխուղեղի ցնցումով  և բազմաթիվ այլ  վնասվածքներով:

Սա արդեն երկրորդ դեպքն է, որ Սյուզի Գևորգյանի հանդեպ բռնություն է գործադրվում՝ կապված նրա քաղաքացիական դիրքորոշման հետ: Ավելին, այս անգամ նրան սպառնացել են և հորդորել դադարեցնել գործունեությունը Հայաստանում, այլապես ավելի խիստ են պատժելու:

Սյուզի Գևորգյանի նկատմամբ երկրորդ հարձակումը ՀՀ իրավապահ մարմինների անգործության հետևանքն է, ինչի արդյունքում էլ ավելի է խորանում անպատժելիության մթնոլորտը, որն էլ նոր հանցագործությունների իրականացման և արդարադատությունից խուսափելու հիմք է դառնում մի շարք անձանց համար:

Այս բռնարարքը վկայությունն է նրա, որ քաղաքական և քաղաքացիական  գործունեություն մեջ ակտիվ կանանց նկատմամբ  բռնությունը Հայաստանում ահագնանում է,  ինչն  առավել խոցելի է դարձնում  կին ակտիվիստների, հասարակական գործիչների և իրավապաշտպանների դիրքերը, միևնույն ժամանակ տարածվելով նրանց երեխաների ու ընտանիքների մյուս անդամների վրա:

Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիան  խիստ դատապարտում է 23-ամյա Սյուզի Գևորգյանի հանդեպ բռնության դրսևորումը և նպատակ հետապնդելով կանխարգել  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ նման հանցագործությունները,  կոչ է անում իրավապահ մարմիններին շուտափույթ գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ:

Փոխե′նք մթնոլորտը մեր երկրում, թույլ չտա′նք բռնության արմատավորումը մեր հասարակության մեջ:

 

Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more