▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում վթարի հետևանքով զոհվածներն ամուսիններ են ու նրանց 1-ամյա երեխան . նոր մանրամասներ

Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է 6 անձ, որոնց թվում մանկահասակ երեխա. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2016թ. հուլիսի 4-ին` ժամը 07։30-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի–Երևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում իրար են բախվել «Կամազ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով  «Տոյոտա Քեմրի» ավտոմքենայի վարորդը և 5 ուղևորները մահացել են:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ:

 Պարզվել են նաև դեպքի մասնակից վարորդների և ուղևորների ինքնությունները.

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆելիքս Սամվելյանը` ծնված 1969թ., ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Վթարի հետևանքով մահացել են՝ Արտակ Վահագնի Ոսկանյանը` ծնված 1993թ., Մուշեղ Սարգսի Մարջանյանը` ծնված 1992թ., Սոնա Վահիկի Ջավադյանը` ծնված 1992թ., Ռուբեն Հայկի Ավագյանը` ծնված 1992թ., Իննա Դավիթի Միքայելյանը`  ծնված 1999թ, և 2015թ. ծնված փոքրիկը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Հավելենք, որ մահացածների շարքում են նաև ամուսիններ են՝ 24-ամյա Ռուբեն Ավագյանը և 23-ամյա Սոնա Ջավադյանը, իսկ մահացած մանկահասակ երեխան էլ նրանց 1-ամյա դոսւտրն է` Լիկա Ավագյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more