▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից երեկվա կրակոցները եղել են Հայաստանի օկուպացված տարածքներից

Սյունիքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից երեկվա կրակոցները եղել են Հայաստանի օկուպացված տարածքներից․պարզել է «Հետպատերազմ»  Տելեգրամ-ալիքը

Հայկական էքսկավատորը, որի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել, գտնվել է Վերիշեն գյուղից 4,5 կմ և խորհրդային սահմանից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների անմիջական հարևանությամբ ՝ Սև լճի և Իշխանասարի մոտ: 

ՏԳ-ալիքի հեղինակի հաշվարկներով՝ այնտեղ հակառակորդը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 16,3 քառ/կմ (գոտին նշված է կարմիրով)։ Հայաստանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ դիրքերից (դրանցից մեկը՝ ավելի քան 3 կմ դեպի Հայաստանի խորքը) մինչև հրետակոծության վայր հեռավորությունը մոտ 500-600 մետր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more