▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել

“Դանդի Փրիշըս Մեթալս Կապան” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն պարոն Հրաչ Ջաբրայանին

                                                      Պատճենը՝       

ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին

“Դանդի Փրիշըս Մեթալս Կապան” ՓԲԸ սեփականատեր

անգլիական “Վաթրին Ինվեսթմընթ” ՍՊԸ-ի տնօրեն Ջերեմի Կուպերին

Կանադական ”Դանդի Փրիշըս Մեթալս” ընկերության նախագահ և

գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ռիչարդ Հաուսին

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) տնօրենությանը

 

Գյուղ Գեղանուշ    

 

Մենք՝ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղական համայնքի ներքոստորագրյալ բնակիչներս, հայտարարում ենք այն մասին, որ Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգներ են առաջացել։

Գեղանուշ գետի ափին գտնվող գյուղի այգիներն ու բանջարանոցներն այլևս չեն մշակվում, քանի որ հողի բերքատվությունը կտրուկ նվազել է և հողակտորների հետագա մշակումը անարդյունավետ է: Այգիների լքվելու պատճառով անտերության մատնված հողակտորները թալանվել և ամայացել են. կտարտվել և վայրենացել են պտղատու ծառերը, քանդվել են ցանկապատերը՝ էլ ավելի մեծացնելով հողատերերին պատճառված վնասները:

Պոչամբարի վերագործարկման հետևանքով համայնքի որոշ հատվածներում այնպիսի ծառատեսակներ, ինչպես օրինակ կեռասենին և ընկուզենին կամ բերք չեն տալիս կամ պարզապես չորանում են: Հողի բերքատվությունը ընդհանուր առմամբ նվազել է: Պոչամբարի արագորեն  լցվելու հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը սպառնացող վտանգը ավելի է մեծանում:  Պոչամբարից փչող տհաճ հոտը անտանելի է դառնում  գլխավորապես առավոտյան:  Պոչամբարի վերագործարկումից առաջ և հետո համայնքի բնակիչներին չի տրամադրվել որևէ հետազոտություն, որից պարզ կդառնա, թե պոչամբարի վերագործարկման արդյունքում  բնակչության առողջության վրա ինչ հնարավոր բացասական ազդեցություններ  կան և կլինեն:   Ակնհայտ է, որ  պոչամբարի վերագործարկման արդյունքում վատացել է հողի որակը, նվազել է վարելահողերի եւ այգիների բերքատվությունը, անասունների ծնելիությունը, չորանում են ծառերը, աճել են մարդկանց եւ անասունների հիվանդությունները, գյուղում բնակվելը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր…

Փաստորեն Գեղանուշի պոչամբարի վերագործարկման արդյունքում վտանգված է մեր և մեր երեխաների կյանքն ու առողջությունը, նվազում են մեր եկամուտները։ Մենք շարունակում ենք նյութական վնասներ կրել նաև այն պատճառով, որ փաստացի զրկված ենք եկամուտ ստեղծելու հնարավորություններից:

Ելնելով այն փաստից, որ Գեղանուշի պոչամբարի վերագործակումը իրականացվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ֆինանսավորմամբ՝ պահանջում ենք միջազգային չափորոշիչներով փոխհատուցել Գեղանուշի պոչամբարի վերագործարկման հետևանքով  մեր կրած վնասները և բաց թողնված օգուտները։

 

……..

«Ռեգիոնալ մոնիտորինգի ինստիտուտ» հասարակական կազմակերպության

օժանդակությամբ Սյունիքի մարզի Գեղանուշ համայնքում 2015 թվականի

հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ստորագրահավաք։

Ստորագրահավաքի նպատակն է վերականգնել Գեղանուշի պոչամբարի
վերագործարկման հետևանքով շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը
հասցված վնասները և բաց թողնված օգուտները։

Համառոտ նկարագրություն Գեղանուշ համայնքի մարդաքանակի վերաբերյալ։

Համայնքում գրանցված է 249 ընտրող, որից սովորաբար ընտրությանը
մասնակցում են 150 մարդ։

Ստորագրահավաքին մասնակցել է 184 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more