Panorama.am-ը գրում է.
Շվեդիայում Լիբերալ երիտասարդների խումբը հայտարարել է տղամարդկանց համար աբորտն օրինական դարձնելու մտադրության մասին: «LUF Väst» խմբի անդամ Մարկ Նիլսենի խոսքով, կնոջ հղիության 18-րդ շաբաթում տղամարդը կարող է հրաժարվել երեխայից:
Խումբը կարծում է, որ «օրինական աբորտը» հավասարություն կստեղծի տղամարդկանց ու կանանց միջև:
«Օրինական աբորտի» գրանցման պարագայում տղամարդը հետագայում ազատվում է սեփական երեխայի համար ալիմենտ վճարելու պարտականությունից: Իսկ եթե կինն ամեն դեպքում որոշում է ունենալ երեխա, տղամարդը կզրկվի հետագայում երեխային տեսնելու հնարավորությունից:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում