▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նոր նախագահ

Քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը կնշանակվի հանրային խորհրդի նախագահ։ Այդ հարցը կքննարկվի կառավարության վաղվա նիստի ընթացքում։

Այս մասին գրում է Factor.am-ը՝ հղում անելով իր տեղեկություններին: Կայքի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասել է:

 «Այո, ինձ նման առաջարկ արվել է, և ես այն ընդունել եմ։ Մնացածն արդեն վարչապետի որոշման տիրույթում է»։ Հարցին, թե երբ է արվել այդ առաջարկը, Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց, որ դա էական չէ։ Նշենք, որ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետև վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձևավորման գործընթացը համարվում է ավարտված։

 Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ 2019թ ապրիլի 4-ին նշանակվել էր Վազգեն Մանուկյանը, որ, սակայն, մոտ մեկ ամիս առաջ հրաժարական ներկայացրեց:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more