▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրիպտիզ ակումբ «Օմեգան» հանեցին Ալեքսանդր Թամանյանի «գլխից»

 

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցի օգտատերերին զայրացրել էր Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի վրա գտնվող  գովազդային վահանակի նկարը:
Հիշեցնենք, որ լուսանկարում  Կասկադի սկզբնամասում գտնվող Ալեքսանդր Թամանյանի արձանի մասին տեղեկացնող քարե հուշատախտակի վրա երևում էր Օմեգա ստրիպտիզ ակումբի գովազդային վահանակը: 
Նշելով, որ համանման գովազդային վահանակների ստորին մասում նշված է լինում հայ մեծանուն գրողների, նկարիչների, մշակութային գործիչների, օջախների վերաբերյալ ինֆորմացիա՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանը հետևյալ պարզաբանումն է տրամադրել Asekose.am-ին. 

«Նմանօրինակ գեղեցիկ մոտեցումը նպատակ է հետապնդում անցորդներին կամ օտարերկրյա այցելուներին ևս մեկ անգամ ծանոթացնելու հայ հանճարների` օջախների վերաբերյալ տեղեկատվությանը:
Երևան քաղաքում տեղադրված են բազմաթիվ գովազդային վահանակներ և անշուշտ գեղեցիկ եմ` համարում քաղաքի նկատելի հատվածներում տեղադրված գովազդային վահանակների վրա նման տեղեկատվության առկայությունը:
Ինչ վերաբերվում է գովազդային վահանակի վրա տեղադրված գովազդին, որը և քննարկման առարկա է դարձել որոշ օգտատերերի շրջանում, նշեմ որ գովազդը չի հակասում նախատեսված նորմերին , բայց հասկանալով որոշ օգտատերերի վրդովմունքի պատճառը, որն է Ալենքսանդր Թամանյանի հուշարձանի հիմնադրման վերաբերյալ ինֆորմացիայի` վերին հատվածում ակումբի գովազդի տեղադրումը , որոշեցի ինքս դիմել Երևանի քաղաքապետարանին` այս հարցի վերաբերյալ հնարավոր աջակցության համար:
Ի գիտություն բոլոր նրանց , ովքեր բացառապես զրպարտություններով են զբաղված և չեն փորձում կառուցողական ճանապարհով բարձրաձայնել` իրենց անհանգստացնող հարցերի վերաբերյալ. Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի վրա տեղադրված գովազդային վահանակը այժմ դատարկ է , իսկ նմանօրինակ մտահոգությունները կամ առաջարկները քննարկելու լավագույն վայրը կարծում եմ հենց Երևանի քաղաքապետարանն է , այլ ոչ ֆեյսբուքյան հարթակը:
Սա ևս մեկ վառ օրինակ եմ համարում` Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և երևանցիների սերտ շփման, որի արդյունքում շահում է բացառապես երևանցին»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more