▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրեց, որ ասի` ապագան`խաղաղ, բարեկեցիկ, սիրով և համերաշխությամբ առլեցուն և օծուն արդեն եկել է․․․

Ինչո՞ւ Փաշինյանը գնաց և ստորագրեց վաշինգտոնյան փաստաթուղթը` որ միայն գա այստեղ և ասի` այն ապագան` խաղաղ, բարեկեցիկ, սիրով և համերաշխությամբ առլեցուն և օծուն արդեն եկել է. Արթուր Խաչատրյան

Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ–ում անդրադարձավ Փաշինյան–Ալիև երկկողմ համաձայնագրին` հատուկ շեշտելով դրա երկկողմ, ոչ թե եռակողմ լինելը։

«Փաստաթղթի 3–րդ հոդվածով Ադրբեջանը ստանում դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում, ի՞նչ է ստանում Հայաստանը` միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ։ Այսինքն` Ադրբեջանը ստանում է հստակ, չափելի անխոչընդոտ անցում, Հայաստանը ստանում է ամորֆ առավելություն»,–ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more