Արդեն տեղեկացրել ենք, որ ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել:
lifenews.ru-ն հայտնում է, որ զրպարտության մեղադրանքով Ստերլիգովի և նրա փաստաբանի դեմ հայցը ներկայացրել է Միլանա Գորենշտեյնըով պնդում է, որ Ստերլիգովն ու Հայրապետյանն իրեն անվանել են «խելառ կին»։ Որպես ապացույց՝ Միլանան ներկայացնում է Ստերլիգովի այդ հայտարարության տեսանյութը։ Ի դեպ Միլենան իրեն համացանցում անվանում է Երուսաղեմի և Լեռնային Ղարաբաղի Մարիա II թագուհի, Սիրո թագավորության, Տորթի միջազգային օրվա ու Հեքիաթային քաղաքի հիմնադիր:
Պարզվում է՝ Գորենշտեյնն ավելի վաղ խնդրել էր ԼՂՀ դատախազությանը` հետաքննություն անցկացնել՝ Ստերլիգովի կողմից ջրաղացի ձեռք բերման հետ կապված։
Շուշիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են Ստերլիգովին՝ հայտնի՞ է իրեն այդ դիմումի մասին: Ստերլիգովը պատասխանել է. «Իսկ այդ հաճելի կնոջ ինչի՞ն է պետք իմ ջրաղացը, նա բացատրե՞լ է։ Արթուր Հայրապետյանն ասում է, որ նա խելառ կին է, բայց ես տեղյակ չեմ»:
Միլանան վիրավորվել է այդ խոսքերից և փոխհատուցում է պահանջում: