ԼՂՀ-ում հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը, ինչպեսև նշել էր Շուշիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, թողել է ընտանիքին ԼՂՀ-ում, իսկ ինքը մի քանի օրով վերադարձել է Մոսկվա: LifeNews-ի հետ զրույցում նա նշել է, որ ժամանել է Մոսկվա՝ հետախուզության:
«Ես ծրագրում եմ մի քանի օր մնալ Ռուսաստանում, հետո կվերադառնամ ընտանիքիս մոտ՝ Լեռնային Ղարաբաղ: Կախված նրանից, թե ինչպես կանցնեն այդ մի քանի օրը, մենք կորոշենք ընտանիքիս հետ այստեղ վերադառնալու հարցը,- ասել է Ստերլիգովը:- Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ընտանիքիս ես թաքցրել եմ հուսալի տեղում, իսկ ինքս եկել եմ տեսնելու՝ արդյոք ամեն ինչ կարգի՞ն է: Հուսով եմ՝ այո: Մենք ուզում ենք ապրել Ռուսաստանում, որովհետև ռուս ենք և մեզ շատ է դուր գալիս այստեղ: Վերջերս Ռուսաստանում շատ հեշտ է դարձել գյուղացիական գործերով զբաղվելը. ոչ ոք չի խանգարում, միայն օգնություն իշխանությունների կողմից՝ և´ շրջանային, և´ մարզային»,-ասել է Ստերլիգովը:
Նա դարձյալ նշել է, որ եթե ամեն բան կարգին լինի, կունենա երկու տնտեսություն՝ Մոսկվայում և ԼՂՀ-ում:
Ի՞նչ հանդիպումների մասին է խոսքը, Ստերլիգովը չի մանրամասնել:
Մանրամասները՝ տեսանյութում: