▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվե՛ք.Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն են պահանջում

Առաջին հայկական ճակատ ֆան շարժումը (FAF) շարունակելու է ցույցն ու պահանջների ներկայացումը, որոնք են՝

1. Պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի ունեցած և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող գլխավոր մարզիչ:

2. Ոչ ֆուտբոլիային պատճառներով հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների հարցի լուծում

3. Տոմսերի գների իջեցնում:

3 կետերին ավելացել է ևս մեկը, այն է՝ ՀՖՖ նախագահի հրաժարականը.

«Որովհետև 1 ամսվա ընթացքում մեզ ոչ թե պատասխանեցին ֆուտբոլային լեզվով, այլև վիրավորանքներով»,-լրագրողների հետ անդիպման ժամանակ ասացին   Առաջին հայկական ճակատ ֆան շարժման անդամները՝ միաժամանակ նշելով, որ, եթե կատարվեն առաջին 3 պահանջները, նրանք կմտածեն 4-րդի պնդման մասին:

«FAF–ը ապաքաղաքական կառույց է, մենք անձերի դեմ չենք պայքարում: Այն հայկական սպորտի նվիրյալ եկրպագուների շարժում է: Հայաստան-Դանիա խաղում մեր հավաքականը խայտառակ արդյունքներ ցույց տվեց, որի ժամանակ էլ իրականացրեցինք առաջին պաստառային ակցիան.սթափվե՛ք:  

Հաջորդ ակցիան եղավ  Հայաստան-Ֆրանսիա խաղի ժամանակ հերթական  խայտառակ արդյունքից հետո: Մենք թիմին ճանապարհեցինք սուլոցներով: Երրորդ ակցիան Հայաստան-Ալբանիա խաղի մարզչի դեմ էր: Գնացինք ՀՖՖ՝ ներկայացնելու մեր պահանջները, բայց ոչ ոք չլսեց, ուստի, քանի որ որևէ քայլ չեն անում՝ պահանջների հետ կապված՝ դրել ենք ՀՖՖ նախագահի հրաժարականը»,- նկատեց Սերգեյ Ջանջոյանը:

Առաջին հայկական ճակատ ֆան շարժման անդամները նշեցին, որ ՀՖՖ-ի հետ նորմալ հարաբերություններ են ունեցել, երբեք չեն ուրանում կատարած լավ գործերը.

«Մինչ Ռուբեն Հայրապետյանի գալը մարզադաշտում  եղել է քար ու փոշի, բայց հիմա փակուղի է, իսկ հայ երկրպագուն պահանջատեր է»,-ասում են նրանք:

Նշենք, որ FAF–ը  կրկին ցույց է կազմակերպում, ուստի նոյեմբերի 24-ին 18:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կրկին կշարժվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ ներկայացնելու իրենց պահանջները:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more