▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապ. Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինկոմը. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով` քիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել: Ինչպես Շամշադինից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին:

Տավուշի մարզի ոստիկաններին հաջողվեց բռնել կասկածյալին, ինչպես նաև հաջողվեց հայտնաբերել հանցագործության գործիքը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more