▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շտապ հրաժարականներ` Վեդու գործով». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շտապ հրաժարականներ` Վեդու գործով. հենց նոր հրաժարական տվեցին մանկապղծության գործով Արարատի մարզի դատախազը, քրեական ոստիկանության պետը, Վեդու միլպետը, Քննչական բաժնի պետը:
Ասենք շնորհավոր, բայց դեռ պիտի պատժվեք, տղերք»:

Լրագրող Լիա Սարգսյանն էլ գրում է 

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Վեդիում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բնույթի անառակաբարող գործողություններ կատարելու դեպքով աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։

Ազատվածների թվում են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը

Հիշեցնենք՝ ըստ Badoyan.news-ի՝ մանկապղծության մեջ կասկածվողները Վեդիի բնակիչներ 65-ամյա Դավիթ Այնազյանն ու 58-ամյա Արթուր Երեմյանն է:

info@asekose.am/095519696
Հասարակություն more