▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում կրկին տարեց հայ են սպանել

 

artsakhpress.am-ը գրում է․ Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տուն մտած հանցագործները տունը թալանելուց հետո զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շիշլիում տարեց հայ զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը հերթական այցի ժամանակ տեսնելով, որ տան դուռը բացող չկա, զանգահարել է տարեց ամուսինների ազգականներին, ովքեր անմիջապես ոստիկանություն են հայտնել։
Դեպքի վայր մեկնած հրշեջները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսինների։  Պարզվել է, որ կապված  85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում։
Հիվանդանոց տեղափոխված տարեց հայ կինը պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more