▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի ոստիկանությունը հրաման է ստացել խոցել ուղղաթիռները

Ստամբուլի անվտանգության ծառայության պետը կարգադրել է առանց նախազգուշացման խոցել ուղղաթիռները, քաղաք են բերվել ոստիկանության 1.8 հազար հատուկ ջոկատայիններ, հայտնում է Anаdolu գործակալությունը:

Հատուկ ջոկատայինները զբաղեցրել են քաղաքի բոլոր կարեւոր օբյեկտները ու փողոցները, Ստամբուլ է բերվել նաեւ հատուկ տեխնիկա:

Ոստիկանությունում գործակալության աղբյուրների տեղեկություններով Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարը կարգադրել է առանց նախազգուշացման խոցել բոլոր ուղղաթիռները, որոնք չթույլատրված թռիչք են իրականացնում:

Ստամբուլում անվտանգության միջոցառումներ են սահմանվել այն հատուկ գործողությունից հետո, որի ժամանակ Սաբիխ Գյոկչեն օդաանավակայանում ձերբակալվել են խռովության կազմակերպման մեջ կասկածվող 11 մարդ:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more