▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան. ԱԳՆ

Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին հաղորդում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Թիվիթերյան էջը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներին՝ 60-ի։ Պայթյունների պատճառով Աթաթուրքի անվան օդանավակայանը փակված կմնա մինչև չորեքշաբթի 17.00-ն։ Բոլոր չվերթները հետաձգվել են, ուղևորներ՝ տարհանվել։ Օդանավակայանի շենքը փակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more