▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրած մահապարտի մայրը հայ է. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքիան առիթը բաց չի թողնում հակահայկական քարոզչություն տարածելու համար: Այս անգամ էլ թուրքական զանգվածային լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե իբր հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում կատարված ահաբեկչության մահապարտը ծագումով հայ է եղել:

Այդ մասին, ըստ կայքի, հաղորդում է թուրքական «Հաբերթյուրք» օրաթերթը:

Աղբյուրի համաձայն` կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Այա Սոֆյայի մոտակայքում տեղի ունեցած և 10 արտասահմանցի զբոսաշրջիկի կյանքը խլած սույն ահաբեկչության մահապարտը` Նաբիլ Ֆադլին, որը Ստամբուլ էր եկել Ամանորից առաջ, 2016 թ. հունվարի 5-ին «փախստականի» կարգավիճակով ապաստարան էր խնդրել Թուրքիայից:

Ըստ աղբյուրի` 1988 թ. Սաուդյան Արաբիայում ծնված Ֆադլիի հոր անունը Աբդյուլթալիֆ է, իսկ մորինը` Բրիջիթ: Նրա մայրն իբրև թե սիրիահայ է, և մահապարտը ծնվել էր մի հայկական գյուղում:

Աղբյուրը`  akunq.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more