▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը․ Վարդան Ղուկասյանի փաստաբան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի փաստաբանը, աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել. 

Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին ծեծել են, սպանել են, առևանգել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։


ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՄ․

Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։
Վարդան Ղուկասյանն իրավական մի գործառույթով, դրա հետևանքով  պայմանավորված նաև իր  գործարար համբավի հետ ժամանակավորապես դադարեցվել է հանրային եթերները։
Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով,
 Խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակին։


Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more