Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Միհրան Պողոսյանն իր հրաժարականի դիմումում գրել է, թե ցավում է, որ իր անունն Իլհամ Ալիևի անվան կողքին է հայտնվել, որից հետո նոր մտահոգվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զուգահեռներ տանելու խնդրով:
Էն, որ տարիներ շարունակ պետական գնումների ապօրինի մեխանիզմներով ԴԱՀԿ-Քեթրին առևտրաշրջանառության բարձ ցուցանիշ է գրանցվել։
Էն, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա բանանը համարում է աշխարհի ամենաթանկ ու իրեն անհաս միրգը։
Էն, որ ՀՀ քաղաքացիները կողոպտվում են տարիներ շարունակ 5 հազար դրամ վարչական տուգանքը չկատարելու հետևանքով, և կամ ԴԱՀԿ-ի «տեխնիկական» սխալների հետևանքով հարցուցված վարույթների ձեռը (Էլ չեմ ասում, որ ԴԱՀԿ-ն ապօրինաբար տարիներ շարունակ առանց դատարանի ակտի հարկադիր գործառույթ է իրականցրել), հեչ:
Ստացվում է, որ Ալիևի անվան կողքը հայտնվելն ամենաուժեղ հարվածն է հասցրել գլխավոր հարկադիրին ու նա դրանից ծնկի է իջել: Դե՜, վերջ տուր….
ՀՀ քաղաքացիները բազմիցս են ականատես եղել կապիկություններ անող ներկա և նախկին պաշտոնյաների: Հանգչի՛ր խաղաղությամբ: