▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտի կաթվածի ժամանակ մարդ 10 վայրկյան ունի ինքն իրեն փրկելու համար, ահա թե ինչպես...

tert.am-ը գրում է. Շատ մարդիկ սրտի կաթված են ունենում միայնակ ժամանակ, երբ կողքներին ոչ ոք չկա օգնություն ցույց տալու համար: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ սիրտն սկսում է անկանոն բաբախել, և դուք ընդամենը 10 վայրկյան ունեք գիտակցությունը կորցնելուց առաջ: 

Ինչպես գրում է աղբյուրը՝ այդ տասը վայրկյանում մարդ կարող է փրկել ինքն իրեն ուժեղ և հաճախակի հազով:  Յուրաքանչյուր հազի ժամանակ պետք է խորը շունչ քաշել: Անհրաժեշտ է խորը և երկարատև հազալ: Լավ կլինի երկու վայրկյանը մեկ կրկնել հազը` առանց դադարեցնելու, մինչև որ օգնություն կկարողանան ցուցաբերել, կամ սրտի աշխատանքը կկայունա:

Խորը շունչը թոքերին  թթվածին է մատակարարում, մինչ հազը ճնշում է գործադրում և մերսում է սիրտը: Սրտի շուրջ մերսումներ անելը ևս կարող է օգնել: Սա առաջին օգնությունն է, որ մարդ ինքն իրեն կարող է ցույց տալ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more