▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրճարան, թե՞ գրական-մշակութային վայր.պարզ կլինի 10 օրից

 

Հայաստանի Գրողների միության շենքի հարակից տարածքում  կատարվող շինարարական աշխատանքերն ու ցուցատախտակը անցորդներին մոտ երեք ամիս է՝ հուշում են, որ շուտող Գրողների պուրակ ենք ունենալու: Բայց, մինչ այն կտեսնենք, որը, շինարարների հավաստամամբ՝ կլինի մոտ 10 օրից, ստիպված ենք լինելու լսել բազում ասեկոսեներ: Ոմանք ասում են՝, որ այնտեղ սրճարան է լինելու, ոմանց սարսափեցնում է բետոնը, որ կուլ է տվել ծառերին և այլն:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքը վարձակալությամբ են տվել , հիմա բարեկարգման աշխատանքներ են կատարվում.
Մեր պահանջն այն է, որ լինի գրական-մշակութային վայր, լինի տաղավար, որպեսզի գրողները նստեն, ընթերցեն իրենց ստեղծագործությունները:
Դեմիրճյանը հերքեց տարածված ասեկոսեները՝ կապված սրճարանի հետ, իսկ ինչ վերաբերում է ծառերին, ապա դրանք, նրա խոսքով, տնկել են արտասահմանցի պատվիրակները և շինարարությունից հետո կրկին կդրվեն:
Եղանք նաև շինհրապարակում և սրճարանի լինել-չլինելու հարցին նա նույնպես պատասխանեց, որ սրճարան չի լինելու, ավելին՝ խորհուրդ տվեց կարդալ ցուցատախտակի վրա գրվածը, քանի որ՝ նրա խոսքով, լինելու է այն, ինչ գրված է: Ասել է թե՝ Գրողների պուրակում նախատեսվում է տեղադրել հայ բանաստեղծներին նվիրված տրավերտինե հուշատախտակ: Պուրակի կենտրոնում կլինի  միջոցառումների գոտի, որը հարմարեցված է հեռուստածրագրերի ու քննարկումների համար: Լինելու են փայտե նստարաններ:
Մե այն հարցին, թե գուցե սեփականատերը որոշի սրճարան կառուցել, նա հերքեց՝ ասելով, որ տարածքը Գրողների միությանն ա ու նման բան նախատեսված չէ: Իսկ ԳՄ-ից ասում են, թե տարածքն իրենցը չէ... 

Հայաստանի Գրողների միության շենքի հարակից տարածքում  կատարվող շինարարական աշխատանքերն ու ցուցանակը անցորդներին մոտ երեք ամիս է՝ հուշում են, որ շուտով «Գրողների այգի» ենք ունենալու: Բայց, մինչ շինարարական աշխատանքները կավարտվեն, որը շինարարների փոխանցմամբ՝  կլինի մոտ 10 օրից, ստիպված ենք լինելու լսել բազում ասեկոսեներ՝ հավատալով կամ չհավատալով դրանց: Օրինակ՝ ոմանք ասում են, որ այնտեղ սրճարան է լինելու, ոմանց սարսափեցնում է բետոնը, որ «կուլ է տվել» ծառերը և այլն:

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի մեզ հետ զրույցում ասաց, որ տարածքը վարձակալությամբ են տվել, հիմա բարեկարգման աշխատանքներ են կատարվում.

«Մեր պահանջն այն է, որ լինի գրական-մշակութային վայր, լինի տաղավար, որպեսզի գրողները նստեն, ընթերցանություններ կազմակերպվեն և այլն»,-ասաց նա:

Դեմիրճյանը հերքեց տարածված ասեկոսեները՝ կապված սրճարանի հետ, իսկ ինչ վերաբերում է ծառերին, ապա դրանք, նրա խոսքով, տնկել են արտասահմանցի պատվիրակները և շինարարությունից հետո կրկին կդրվեն:

Եղանք նաև շինհրապարակում և սրճարանի լինել-չլինելու հարցին շինղեկը նույնպես պատասխանեց, որ սրճարան չի լինելու, ավելին՝ խորհուրդ տվեց կարդալ ցուցանակի վրա գրվածը, քանի որ նրա խոսքով՝ լինելու է այն, ինչ գրված է: Ասել է թե՝ «Գրողների այգում» նախատեսվում է տեղադրել հայ բանաստեղծներին նվիրված տրավերտինե հուշատախտակ, պուրակի կենտրոնում լինելու է  միջոցառումների գոտի, որը հարմարեցված է հեռուստածրագրերի ու քննարկումների համար: Լինելու են փայտե նստարաններ: Կանաչապատումն իրականացվելու է մշտադալար բույսերով: 

Մեր այն հարցին, թե գուցե սեփականատերն ամեն դեպքում նաև  սրճարա՞ն է նախատեսել կառուցել, նա հերքեց՝ ասելով, որ այգին Գրողների միությանն է ու նման բան նախատեսված չէ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more