▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրիկաներ ու ծախուներ. Ռոման Բաբայանը՝ Независимая газета-ի հրապարակման մասին

Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն անդրադարձել է «Независимая Газета»-ի՝ Սումգայիթյան իրադարձությունների մասին հրապարակմանը: Հայազգի լրագրողը մասնավորապես իր Telegram-ի ալիքում գրել է.

«Ես իհարկե, գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախու մարդիկ, սակայն միամտաբար, կարծում էի, որ նույնիսկ այդ որակի «գործընկերների» համար կան սահմաններ, որոնք անցնել չի կարելի: «Независимая Газета»-ում 1988-ի փետրվարի Սումգայիթյան իրադարձությունների մասին հրապարակումից հետո հասկացա, որ դա այդպես չէ: Անսկզբունքայնություն, նենգություն և ծախվածություն: Այլ բառերով դժվարանում եմ նկարագրել: Որպես Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի ամբողջ սարսափով անցած մարդ, կարող եմ ասել՝ եթե հանուն փողի կարող եք գրել այն, ինչ գրել եք, ապա՝ պարզապես սրիկաներ ու չարագործներ եք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more