▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք ել կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը հավերժ կմնա․․․»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

***

***

«Վերջին ամիսներին տեղի ունեցողը բոլորիս աչքի առջև է և Մայր Աթոռը տարբեր առիթներով իր դիրքորոշումն արտահայտել է: Պարզապես պետք է ասել՝ ցավալի է, որ հայ իրականության մեջ կարող են այսպիսի դրսևորումներ տեղի ունենալ: Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ ամուր կանգնած է եղել և դա վկայությունն է մեր հաղթական ոգու ամրության, ամուր դավանանքի: Այս փորձություններն էլ կանցնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ սկսված արշավին։ Նրա խոսքով էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու, քանի որ թե՛ ամուսնացյալ և թե՛ կուսակրոն հոգևորականները միաբան են։
Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց, որ այսօր ամփոփվում է Արարատյան շաբաթը․ «Այս տոնը հավատացյալ ժողովրդի համար ուխտագնացության օր է եղել։ Պարզապես այս տարի բացառիկ է նաև նրանով, որ հանվել են Մայր Աթոռում պահվող 7սրբություններ՝ ժողովրդի երկրպագության համար: Մայր Աթոռը համայն հայության հոգևոր տունն է, որտեղից ծնվել ենք բոլորս»,- ասաց նա:

«Սրանք ել կանցնեն, բայց Սուրբ Էջմիածինը հավերժ կմնա․․․»․Բագրատ Սրբազանի ուղերձը Մայր Աթոռից

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել Մայր Աթոռից՝ շնորհավորելով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ։
«Ուզում եմ կրկնել Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի անմահ խոսքերը․ «Սուրբ Էջմիածնի պատմությունը շատ մեծ ներկայությունն է հայ ժողովրդի պատմության մեջ։ Անցել են շատ թշնամական ժամանականեր, սրանք էլ կանցնեն, և մենք կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան»։
Անկախ նրանից, թե այսօր ինչ հարձակում կա Եկեղեցու, մեր կյանքի վրա, մեր պատմությունը լինելու է և մնալու է հաղթանակի պատմություն»,- ասաց Սրբազանը՝ հավելելով
«Չկա հայոց պետականություն առանց Սուրբ Էջմիածնի»։

***

Այսօր՝ հունիս 22-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Քաղաքացիները վաղ առավոտից այցելում են Մայր Աթոռ։ Տեղի է ունենում նաև մեծ քայլերթ Զվարթնոց տաճարի մոտից դեպի Մայր Աթոռ՝ հաջակցություն Սուրբ Եկեղեցու և գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։

«Այսօր հազարավոր մարդիկ մասնակցում են ուխտագնացության։ Հավատավոր ժողովուրդը միաբերան պնդում է, որ Նիկոլի դավադրությանը չի կարողանալու ստվերել մեր Սուրբ Եկեղեցին ու մեր հավատքը», դեպի Մայր Աթոռ կազմակերխված քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Հայ ժողովուրդը պատրաստ է պայքարելու Հայ Առաքելական Եկեղեցու հարատևության համար։ Պայքարի հստակ ուղի կա, սա էս դավաճանին անվստահություն հայտնելու գործընթացն է, ինչը մեկնարկած է։ Ի՞նչը պետք է մեզ խանգարի՝ կանգնել Դավիթ Համբարձումյանի կողքին»,- ասաց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ սկսում է անվստահության գործընթաց և որպես վարչապետի թեկնածու առաջադրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more