Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու, իսկ փետրվարի 8-ը ողջ աշխարհում անվտանգ համացանցի օրն է:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, «Իսմա» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանը կարծում է, որ ժամանակն է՝ շեշտը դնել ոչ միայն հայատառ, այլև հայահնչյուն ինտերնետի վրա.
«Կարևոր է, որ մարդիկ լսեն նաև հնչյունը, որպեսզի ծանոթանան այբբենարանին՝ առանց դրա օգնության: Սա լավ է հատկապես սփյուռքում ապրող հայերի համար: Չխետք է մոռանալ էլեկտրոնային բառարանների ստեղծման մասին: Դժբախտաբար, մեր պետությանը սա չի հետաքրքրում: Մշակույթի նախարարության հետ խոսում ես՝ ասում են, թե դա մեր գործը չէ: Լեզվի ինստիտուտին ենք դիմում, ասում են՝ մենք հոդված ենք գրում: Բա ո՞ւմ գործն է, ո՞վ պետք է անի սա: Ախր, չէ՞ որ այսօր էլեկտրոնային բառարաններն ազգի պահպանման հիմնական գործոններից են: Ցավոք, մենք սփյուռքում ունենք Հայերենիքը լքած, դավաճանած մարդիկ, և գոնե նրանց երեխաներին օգնենք հայոց լեզվի հարցով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Մանուկյանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից մեկնարկել է .Հայ դոմենի գրանցման գործընթացը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել sunrise.itc.am կայքը:
Անի Կարապետյան