▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքահայի բանաստեղծությունն՝ «Արի տուն» ծրագրի մասին

ԿԱՐՕ ՄԱՐՏՈՒՆԻ

Արի տուն
ինքնութիւն
անթիւ լու
խաղալու
պատրաստ են
էն գլխէն
քու գլխուդ
աչքերուդ
առջեւ է
վայելէ
այս հանդէս
պատանդ ես
հիւր մը նոր
միշտ անզօր
ըլլալու
այցելու
մշտական
հայկական
այս հողին
կամովին
պառաւցաւ
ու խածաւ
այդ կինը
ներքինը
գիտէք ով
միշտ սովով
սնանողն
անյաջող
թատրոններ
կազմակերպ
գողութիւն
ես ու դուն
չենք գիտեր
այս աւեր
արի տուն
մտիր քուն
կամ արթուն
մնացիր
անձանձիր
եւ նորէն
յամրօրէն
կը դառնաս
իմ ծառաս
որ ամէն
կողմերէն
դատարկես
թէ չուզես
իսկ առնել
անարգել
սա երկիր
անձնագիր
քըւէ տուր
բայց ի զուր
քըւէդ մեր
վերջին կէտ
անպէտ կոյր
մերկ ու ծուռ
կը մընաս
միշտ անհաս
փառքի աղտ
եւ ետ գաղթ
դէպի դուրս
ի ներքուստ...

 

Հայերեն blog

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more