Վաշինգտոնում եթե առանց արցախահայության վերադարձի և գերիների ազատ արձակման խնդրի պայմանագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, նշանակում է՝ մեղսակից են ցեղասպանությանը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«ԱՄՆ-ից ամեն մեկն իր դրոշակով է վերադառնալու, մենք Սպիտակ տնից մի հատ լուսանկար ենք ունենալու։ Որքան հնարավոր է, Հայաստանին քամում են, հեղհեղուկ խոստումներ ու մտադրություններ են տրվում։ ԱՄՆ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին դեմ չի գնա ու չի ապահովի ՀՀ-ի համար անվտանգության այլընտրանք։ Որևէ մեկի գրպանում չպետք է լինենք, ո՛չ Հյուսիս, ո՛չ Արևմուտք, հայ ժողովուրդը պետք է որոշի՝ իրականությո՞ւն է ուզում, թե՝ պատրանք»,- եզրափակեց ԱԳ նախկին նախարարը։
Մանրամասները՝ այստեղ։