▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում են լուրջ փոփոխություններ...

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբեր ամսին սպասվող եղանակին.

«Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում: Սեպտեմբերի 12-14-ին եղանակը անկայուն կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, որտեղ ողջ օրվա ընթացքում կգերակշռի ամպամածություն, թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 15-17-ին ցիկլոնի ազդեցությունը կտարածվի բոլոր մարզերի վրա, ժամանակ առ ժաման սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը անփոփոխ կմնա մինչև սեպտեմբերի 14-ը, իսկ 15-16-ին բոլոր մարզերում այն կնվազի 5-6 աստիճանով: Եթե մինչև սեպտեմբերի 14-ը Երևանում ցերեկը սպասվում է +30…+32 աստիճան տաքություն, ապա արդեն սեպտեմբերի 16-ին ցերեկը ջերմաստիճանը չի գերազանցի +24…+26 աստիճանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more