▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում է 38-39oC տաքություն. խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-39oC տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորկայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 12.60C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more