▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասենք, շուտով ամեն ինչ պարզ կլինի...

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Իհարկե հիմա բոլորը կթվարկեն, թե ինչու էր ճիշտ վարչապետի հրաժարականը, այդ թվում նրանք, ովքեր առիթ էին ման գալիս «օճառային դիվանագիտություն» իրականացնելու համար։ Նրանք այժմ կփորձեն հասկանալ, թե այդ դիվանագիտության վեկտորը ինչպես կարող են ուղղել նորի համապատասխան վայր, բայց այդպես երկիր չեն կառուցում:

Ինձ համար վարչապետի հրաժարականը որևէ նշանակություն չունի, և ես շարունակելու եմ քննադատել երկրում ահագնացող կոռուպցիան, տնտեսական անարդարությունները, սոցիալական անհավասարությունն ու մնացած քայքայիչ բարքերը, քանի դեռ չեմ տեսել մտածողության փոփոխություն, համակարգային փոփոխության լուրջ փորձեր, քանի դեռ կան կասկածներ, որ ամեն ինչ խորապես վերլուծված չէ, և քանի դեռ վարչապետը ավելի շատ պաշտոն է, քան պատասխանատվություն:

Սպասենք, շուտով ամեն ինչ պարզ կլինի...

 

Վիկտոր Ենգիբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more