azatutyun.am-ը գրում է. Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի հասցեին «Ֆեսբուք»-ով սպառնալիքներ հնչեցրած «Անդրե Մակարով» կեղծանունով օգտատերը երեկ երեկոյան սոցիալական նույն կայքում ներողություն է խնդրել Հովհաննիսյանից: Սակայն սպառնալիքներ հնչեցրած օգտատերի ներողությունը չի բավարարում ակտիվիստին.«Ուղղակի ոստիկանությունը Հայաստանի քաղաքացիներին բաժանել է երկու մասի՝ յուրայիններ և ոչ-յուրայիններ: Ոչ-յուրայինները ակտիվիստներ են, ում նկատմամբ լցված են ատելությամբ: Սա ոչ-պրոֆեսիոնալ աշխատանքի, անձնական մոտեցումներով առաջնորդվելու՝ ոստիկանապետի ուղղակի ցուցումներով է արվում»,-ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: