hetq.am-ը գրում է. Երեկ, մայիսի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանի դեղատուն են այցելել 3 անձինք եւ սպառնացել ու անձնական վիրավորանքներ են հասցրել նրան:
Ա· Այվազյանը հայտնեց, որ 3 տղամարդիկ մտել են դեղատուն՝ դեղ գնելու պատրվակով, ապա սպառնալից տոնով փորձել վախեցնել իրեն, թե ստուգողներ են ուղարկելու իր մոտ: Ասել են, թե իր տղան չի ծառայել բանակում, եւ նրան կուղարկեն առաջնագիծ: Ինքը պատասանել է, որ անտեղյակ են, իր որդին վաղուց է ծառայությունն ավարտել բանակում: Նրանցից մեկը խուլիգանական արտահայտություններ է արել: Ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ ոստիկանություն կզանգահարի, նրանք արագ դուրս են եկել դեղատնից:
Ա· Այվազյանը նրանց ետեւից անմիջապես դուրս է եկել եւ տեսել է, որ նստեցին «Մերսեդես բենզ» մակնիշի մոխրագույն մեքենա՝ 01 TP 001 պետհամարանիշով, ու հեռացան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում